National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
21.12.2020
ԵՄ «Թվինինգ» ծրագիրը երկու տարի աջակցություն կցուցաբերի ՀՀ Ազգային ժողովին
1 / 1

Դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» ԵՄ կողմից ֆինանսավորվող «Թվինինգ» ծրագրի անդրանիկ առցանց հանդիպումը: Երկու տարի տեւողությամբ ծրագրի իրականացումը վերապահվել է Հունաստանի եւ Իտալիայի խորհրդարաններին:

Հանդիպմանը ելույթով հանդես են եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրահանձնաժողովի եվրոպական հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության՝ Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնան, Հունաստանի խորհրդարանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, «Թվինինգ» ծրագրի քաղաքական հարցերի համակարգող Վասիլիոս Բագիոկոսը, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ մասնակից երկրների խորհրդարաններից այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Կողմերը քննարկել են ԵՄ «Թվինինգ» ծրագրի դրույթները, նախանշել առաջիկա համատեղ անելիքները, հատկապես կարեւորել նմանատիպ ծրագրերի իրականացումը Հայաստանի համար այս ծանր ժամանակներում: Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառումը կանցկացվի 2021թ. փետրվարին: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am